Թրամփը մեղադրել է եվրոպացիներին Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համարԺ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Թրամփը մեղադրել է եվրոպացիներին Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համարԺ

Թրամփը մեղադրել է եվրոպացիներին Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համարԺ

Սեպտեմբերի 4-ին եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանց մեղադրել է ռուսական նավթ գնելու միջոցով Ուկրաինայում «պատերազմը ֆինանսավորելու» համար և կոչ է արել Մոսկվային զրկել եկամտի այդ աղբյուրից: Ամերիկյան CNN հեռուստաալիքը և Axios առցանց պարբերականը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրին, հաղորդել են, որ «մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը վառելիքի վաճառքից ԵՄ-ից ստացել է 1,1 միլիարդ եվրո»:  

Ի պատասխան Թրամփի մեղադրանքների՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ պատերազմ սկսվելուց հետո ԵՄ երկրների կողմից ռուսական նավթի գնումների ծավալը կտրուկ նվազել է, և միայն Հունգարիան ու Սլովակիան են նավթ ներմուծում Ռուսաստանից: Bild-ն էլ հաղորդում է, որ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը եվրոպական երկրներին մեղադրել է Հնդկաստանի միջոցով ռուսական նավթ գնելու համար:

ԱՄՆ նախագահը եվրոպացի առաջնորդներին նաև կոչ է արել տնտեսական ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ ռուսական ռազմական գործողությունները ֆինանսավորելու համար: Եվրոպական երկրների կողմից ներկայումս պատրաստվող վերջին պատժամիջոցները Չինաստանին չեն վերաբերում: Եվրոպացիներն էլ ուշադրություն են հրավիրել այն ​​փաստի վրա, որ Միացյալ Նահանգներն ինքը դեռևս պատժամիջոցներ չի կիրառել Չինաստանի նկատմամբ, որը, ինչպես Հնդկաստանը, ռուսական նավթի խոշոր գնորդ է։ Մինչդեռ Հնդկաստանի նկատմամբ կիրառվում է մինչև 50 տոկոս մաքսատուրք:

Դոնալդ Թրամփի հետ տեսակոնֆերանսից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե նախագահ Պուտինը շարունակի խուսափել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ խաղաղ բանակցություններից, Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառվեն՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված։ Եվրոպացիներն առաջարկել են 48 ժամվա ընթացքում իրենց ներկայացուցիչներին ուղարկել Վաշինգտոն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծելու համար։ Առաջարկին Թրամփի համաձայնության մասին առայժմ տեղեկություն չկա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  8. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Թրամփը մեղադրել է եվրոպացիներին Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համարԺ