Վերադարձվել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը․ ՔԿ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, համապատասխան զննությունն ավարտելուց հետո, երեկ վերադարձվել է։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին իրավապահները ներխուժել էին Գեղամ Մանուկյանի բնակարանը, որդու՝ Տարոն Մանուկյանի բնակության վայրը խուզարկելու պատճառաբանությամբ, որի ընթացքում առգրավել էին պատգամավորի հեռախոսը։
Օրերս էլ Գեղամ Մանուկյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ քննիչը հափշտակել է իր հեռախոսն առանց իրավական հիմքի և այն իրեն չեն վերադարձնում:


























