Պուտին-Ալիև հանդիպումը Պեկինում ավարտվել է միայն ձեռքսեղմումով. Պեսկով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Պուտին-Ալիև հանդիպումը Պեկինում ավարտվել է միայն ձեռքսեղմումով. Պեսկով

Պուտին-Ալիև հանդիպումը Պեկինում ավարտվել է միայն ձեռքսեղմումով. Պեսկով

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վերջերս սրված լարվածության ֆոնին Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ողջունել են իրար միայն ձեռքսեղմումով: Երկու երկրի ղեկավարները չեն զրուցել, սեպտեմբերի 1-ին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախագահներն առանձին հանդիպում ևս չեն անցկացրել:

Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Պուտինը և Ալիևը չեն բանակցել: «Այս անգամ բովանդակալից որևէ շփում չի եղել»,- նշել է Կրեմլի խոսնակը:

Հուլիսին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում բարդ շրջան է։

«Իհարկե, կա ամուր հիմք, կա երկու երկրի շահերի համընկնում, փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն։ Բայց երբեմն երկու երկրի հարաբերություններում բարդ ժամանակներ են լինում։ Այժմ այդ շրջաններից մեկն է»,- հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Պեսկովը միաժամանակ հույս է հայտնել, որ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների այդ շրջանը կանցնի:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառը ադրբեջանական Ազալ ավիաընկերության քաղաքացիական ինքնաթիռի կործանումն է, որը Բաքուն համարում է ռուսական կողմի սխալի հետևանք և Մոսկվայից սպասում իր համար ընդունելի արձագանքի, այնուհետև Ռուսաստանում գտնվող ադրբեջանցիների նկատմամբ բռնությունների կիրառումը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ավելի շատ նորություններ

  1. Պուտին-Ալիև հանդիպումը Պեկինում ավարտվել է միայն ձեռքսեղմումով. Պեսկով