Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները դավեր չեն նյութում ԱՄՆ-ի դեմ. Ուշակով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները դավեր չեն նյութում ԱՄՆ-ի դեմ. Ուշակով

Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները դավեր չեն նյութում ԱՄՆ-ի դեմ. Ուշակով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ՉԺՀ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարներ Սի Ծինփինը և Կիմ Չեն Ընը միտք էլ չեն ունեցել դավեր նյութել ԱՄՆ-ի դեմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Պեկինի զորահանդեսում «դավեր են նյութում» Վաշինգտոնի դեմ:«Ցանկանում եմ ասել, որ ոչ ոք դավադրություն չի կազմակերպել, ոչ ոք ոչինչ չի նյութել, ոչ մի դավադրություն: Դեռ ավելին, դա ոչ ոքի, այդ երեք ղեկավարներից ոչ մեկի մտքում նույնիսկ չի եղել», – ասել է Ուշակովը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության թղթակից Պավել Զարուբինին:

«Բացի այդ, կարող եմ ասել, որ բոլորը հասկանում են, թե ինչ դեր են խաղում Միացյալ Նահանգները, նախագահ Թրամփի ներկայիս վարչակազմը և անձամբ նախագահ Թրամփը մեր ժամանակների միջազգային իրադրությունում», – ասել է նա:Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Պեկինի զորահանդեսը, ՉԺՀ նախագահին խնդրել է ողջույններ փոխանցել Պուտինին և Կիմ Չեն Ընին։

«Խնդրում եմ, իմ ամենաջերմ մաղթանքները փոխանցեք Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք դավեր եք նյութում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ», – գրել է նա Truth Social-ում:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. Папоян — инвесторам: приходите и стройте заводы
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ավելի շատ նորություններ

  1. Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները դավեր չեն նյութում ԱՄՆ-ի դեմ. Ուշակով