Իռլանդիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Իռլանդիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո

Իռլանդիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո

Իռլանդիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինի հետ հեռախոսազրուցից հետո հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ես խոսեցի Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինի հետ։ Ես երախտապարտ եմ նրան աջակցության և համակրանքի ջերմ խոսքերի, ինչպես նաև մեր ժողովրդին և իրենց սիրելիներին կորցրած ընտանիքներին ցուցաբերած համերաշխության համար», - նշել է նա X-ում գրառման մեջ։

Կողմերը նաև անդրադարձել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուղղությամբ տարվող աշխատանքներին։

«Մենք խոսեցինք անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքների մասին։ Բոլոր գործընկերների ներգրավվածությունը մեզ համար շատ կարևոր է։ Իռլանդիան պատրաստ է իր ներդրումն ունենալ անվտանգության ապահովման գործում։ Մենք նաև կիսում ենք Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտության վերաբերյալ տեսակետը, այդ թվում՝ երկրորդային պատժամիջոցների ներդրման միջոցով։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Մոսկվան վերջապես զգա, որ այս պատերազմը իսկապես թանկարժեք է նրանց համար։ Միայն այդ դեպքում նրանք կսկսեն մտածել, թե ինչպես ավարտել այն, ինչ իրենք են սկսել», - գրել է Զելենսկին՝ գնահատելով Իռլանդիայի աջակցությունը Ուկրաինայի եվրոպական ապագային և նրա հստակ դիրքորոշումը, որ Ուկրաինան և Մոլդովան պետք է միասին առաջ շարժվեն բանակցային գործընթացում։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Իռլանդիային ապաստարանների կահավորման հարցում օժանդակելու համար։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. Папоян — инвесторам: приходите и стройте заводы
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ավելի շատ նորություններ

  1. Իռլանդիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո