Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Պեկին՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Չինաստանի Թիենծին քաղաքից գնացքով ուղևորվել է մայրաքաղաք Պեկին։ Այցի շրջանակում սեպտեմբերի 3-ին վարչապետը կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին։
Պեկինում նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Ճենի հետ։ Կողմերը քննարկելու են հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարները և երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներում։
Հայկական պատվիրակության այցը Չինաստան ընդգծում է Երևանի և Պեկինի միջև համագործակցության խորացման կարևորությունը, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը պատմական նշանակություն ունեցող միջազգային միջոցառումներին։

























