Նրանք, ովքեր ամբողջ օրը ապատեղեկատվություն են տարածում պետք է կարդան այս ամենը. Ալխաս Ղազարյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Նրանք, ովքեր ամբողջ օրը ապատեղեկատվություն են տարածում պետք է կարդան այս ամենը. Ալխաս Ղազարյան

Նրանք, ովքեր ամբողջ օրը ապատեղեկատվություն են տարածում պետք է կարդան այս ամենը. Ալխաս Ղազարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը սոցցանցի իր էջում գրել է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պրոակտիվ արտաքին քաղաքականությունը՝ հաջողությամբ առաջ մղելով բալանսավորված և բալանսավորման քաղաքականությունը։

Հայաստանը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հաստատել է ամենաբարձր մակարդակի հարաբերություններ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ․

Հայաստան–ԵՄ հարաբերությունները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա։

Հայաստան–Ֆրանսիա հարաբերություններն արդեն ռազմավարական բնույթ ունեն, և առաջիկայում դրանց կտրվի նաև ֆորմալ ձևակերպում։

Հայաստան–Միացյալ Թագավորության միջև հաստատված ռազմավարական երկխոսությունը համաձայն վերջին պայմանավորվածություններ կբարձրացվի ռազմավարական գործընկերության մակարդակի։

 Հայաստան–ԱՄՆ հարաբերություններն արդեն ռազմավարական գործընկերության բնույթ ունեն, իսկ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը այդ հարաբերություններին նոր բովանդակություն են տալիս։

 Հայաստան–Իրան հարաբերությունները ակտիվ զարգանում են` ընդգրկելով ռազմավարական կարևորության մի շարք ոլորտներ։

Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները նույնպես ռազմավարական բնույթ ունեն, և քննարկվում է դրանց ֆորմալ ձևակերպման հարցը։

Հայաստան–Վրաստան հարաբերությունները հասցվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 4-օրյա աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում, որտեղ հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն։

Հայաստանը ակտիվ հարաբերություններ է հաստատում նաև Պարսից ծոցի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ։

ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ, շարունակում է զարգացնել ակտիվ առևտրատնտեսական հարաբերություններ նաև այդ կազմակերպության անդամ երկրների հետ։

Հ.Գ. Նրանք, ովքեր առավոտից երեկո՝ հիբրիդային պատերազմի շրջանակներում, ապատեղեկատվություն են տարածում, թե Հայաստանը, ինչպես իրենց իշխանության տարիներին, հարաբերություններ է կառուցում մեկ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ, պետք է կարդան այս ամենը և դա դարձնեն դասագրքային՝ պարտադիր սովորելու համար։ Որպեսզի հասկանան՝ ինչպես պետք է անել, որ երկիրը բացարձակ կախվածության մեջ չդրվի մեկ կենտրոնից՝ իր բոլոր հետևանքներով։

Սա է իրական Հայաստանի արտաքին քաղաքականության և աշխարհատնտեսական կոնցեպտը, որի հիմքում դրված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ընդունելություն է գտնում աշխարհի մեծ ու փոքր պետությունների կողմից՝ նրանց բերելով մեր խաչմերուկ»,-գրել է նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. Папоян — инвесторам: приходите и стройте заводы
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ավելի շատ նորություններ

  1. Նրանք, ովքեր ամբողջ օրը ապատեղեկատվություն են տարածում պետք է կարդան այս ամենը. Ալխաս Ղազարյան