ՌԴ-ն և Ուկրաինան մեծաթիվ ԱԹՍ-ներով միմյանց հարվածներ են հասցրել

ՌԴ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում Բելգորոդի բնակավայրերի վրա մոտ 140 անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակումներ են իրականացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում նշել է, որ ուկրաինական 2 ԱԹՍ հարվածել են Բելգորոդին, որի հետևանքով վիրավորվել է 2 քաղաքացիական անձ, վնասվել 2 բազմահարկ շենքերի 3 բնակարան, 2 առևտրային օբյեկտ և ավտոմեքենաներ:
Բացի այդ՝ ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել մարզի մի շարք բնակավայրերի ևս, որտեղ նույնպես վիրավորներ կան:
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը որսացել և վնասազերծել են ուկրաինական 21 ինքնաթիռ-անօդաչու թռչող սարք, որից 11-ը Վոլգոգրադի մարզի տարածքում, 8-ը՝ Ռոստովի, մեկական՝ Բելգորոդի և Բրյանսկի մարզերում։

























