ՀՀ-ն ու Հնդկաստանը զարգացնում են բարձր մակարդակի քաղաքական համագործակցությունը․ դեսպանի ուղերձը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀՀ-ն ու Հնդկաստանը զարգացնում են բարձր մակարդակի քաղաքական համագործակցությունը․ դեսպանի ուղերձը

ՀՀ-ն ու Հնդկաստանը զարգացնում են բարձր մակարդակի քաղաքական համագործակցությունը․ դեսպանի ուղերձը

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի կապակցությամբ.

«Հարգելինե՛ր,

Այս տարվա օգոստոսի 31-ին մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձը։ Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև ձևավորված դարավոր բարեկամությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Հայաստանի Հանրապետության համար Հնդկաստանը մշտապես եղել է հուսալի գործընկեր և բարեկամ, որի հետ ձգտում ենք հաստատել հարաբերությունների ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակ։

Վերահաստատելով մեր անվերապահ հարգանքը, ցանկանում եմ ընդգծել, որ վերջին տարիներին մեր համագործակցությունը դինամիկ կերպով ընդլայնվել է՝ ընդգրկելով քաղաքական ակտիվ երկխոսության և փոխշահավետ ընդլայնվող համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են պաշտպանությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը, մշակույթն ու առևտրատնտեսական գործակցությունը։

Անդրադառնալով վերջին շրջանի ակտիվ շփումներին՝ կուզենայի առանձնանշել, որ 2019 թվականից ի վեր Հայաստանն ու Հնդկաստանը հետևողականորեն զարգացնում են բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, մշակութային և խորհրդարանական համագործակցությունը։ Երկու երկրների վարչապետները հանդիպումներ են ունեցել միջազգային հարթակների շրջանակներում։ Կարևոր հանգրվանների թվում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի այցերը, ինչպես նաև պարբերական մասնակցությունը հեղինակավոր միջոցառումներին, ինչպիսիք են «Raisina Dialogue»-ը և «Yerevan Dialogue»-ը։ Դիվանագիտության, առողջապահության, տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ Իրականացվել են երկկողմ և եռակողմ խորհրդակցություններ, Հայաստանը միացել է Միջազգային Արևային Դաշինքին։ Երկու երկրները կարևորում են առևտրի, տեխնոլոգիաների և մշակութային կապերի ընդլայնումը՝ պահպանելով կանոնավոր երկխոսություն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերում։

Հայաստանն ու Հնդկաստանը դարեր շարունակ պահպանել են կենսական փոխգործակցություն՝ հիմնված մեր պատմական և մշակութային կապերի վրա։ Հնդկաստանի տարածքում գործող հայկական համայնքները 17-19-րդ դարերում կարևոր դեր են ունեցել առևտրական և մշակութային երկխոսության զարգացման գործում։ Հենց Հնդկաստանում է ստեղծվել «Որոգայթ Փառաց» առաջին հայկական Սահմանադրությունը և լույս է տեսել առաջին հայկական «Ազդարար» պարբերականը, որոնք կարևոր ուղենիշ են դարձել լուսավորական գաղափարների տարածման գործում։

Այս խորհրդանշական օրն առիթ է նոր իմաստ հաղորդելու մեր համագործակցությանը։ Ակնկալվում է ակտիվացնել տրանսպորտային կապերը, ընդլայնել առևտրի ծավալները, խորացնել երկկողմ համագործակցությունը և զարգացնել այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կանաչ էներգիան, ճանապարհային ենթակառուցվածքը, զբոսաշրջությունը և բժշկական համագործակցությունը։ Նաև գործարարների միջև շփումների արդյունավետ մեխանիզմների կիրառմամբ հնարավոր կլինի առավել հետաքրքրական ոլորտներ ներգրավվել՝ երկկողմ բարեկամական հարաբերություններին հաղորդելու համար ավելի ամուր և հեռանկարային բնույթ։

Հայաստանը վճռական է ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների շարունակական խորացման ուղղությամբ և վստահ է, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել նոր ձեռքբերումների մեր ժողովուրդների հետագա բարօրության համար։

Մաղթում եմ երկու բարեկամական ժողովուրդներին հարատև խաղաղություն և նորանոր նվաճումներ։

Հարգանքով և բարեմաղթանքներով՝

ՀՀ դեսպան

Վահագն ԱՖՅԱՆ»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. Папоян — инвесторам: приходите и стройте заводы
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ-ն ու Հնդկաստանը զարգացնում են բարձր մակարդակի քաղաքական համագործակցությունը․ դեսպանի ուղերձը