ՉԺՀ-ն աջակցում է ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՉԺՀ-ն աջակցում է ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումը

ՉԺՀ-ն աջակցում է ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումը

Թիենծին քաղաքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ:

ՉԺՀ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը:

Սի Ծինփինն արժևորել է երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունները և հավելել, որ երկկողմ փոխգործակցությունը կայուն զարգացում է ապրում: Նա շեշտել է, որ ՉԺՀ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Միաժամանակ, ՉԺՀ նախագահը շեշտել է, որ Չինաստանն աջակցում է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:

Սի Ծինփինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին` նա կարևորել է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը` ընդգծելով, որ այն պետք է լիարժեք բացահայտի երկկողմ տնտեսական փոխգործակցության ներուժն ու հետևողական քայլեր ձեռնարկի այն իրացնելու համար:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաև միմյանց համար կարևորություն ներկայացնող հարցերում փոխաջակցության ցուցաբերմամբ։

Վարչապետի խոսքով` Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին:

Երկրի ղեկավարը կարևորել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջտարածաշրջանային կայունության և ինտեգրացիայի բարձրացմանն ուղղված ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչումը և նշել, որ այն լավագույնս կարող է շաղկապվել նաև Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ, որին Հայաստանն առաջիններից է պաշտոնապես միացել։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններն այսօրվա հանդիպման արդյունքում նորովի կզարգանան ու կամրապնդվեն:

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հետևողական կերպով կբարձրանա առևտրատնտեսական համագործակցության մակարդակը, կիրականացվեն ներդրումային համատեղ նոր ծրագրեր:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է չինական ընկերությունների կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրերի ընդլայնմամբ:

Հանդիպման արդյունքներով կողմերը հայտարարել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն, ինչի մասին ընդունվում է համատեղ հայտարարություն:

Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կարևորել են համագործակցության խթանումը նաև գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տեղեկատվության, չափագիտության և այլ ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը` անդամակցելու Շանհայի համագործակցության կազմակերպությանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու համագործակցությունը ՇՀԿ շրջանակում:

ՉԺՀ-ն աջակցում է ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումը
ՉԺՀ-ն աջակցում է ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումը
ՉԺՀ-ն աջակցում է ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումը
ՉԺՀ-ն աջակցում է ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումը

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  4. В Ереванской опере откроют новый концертный зал
  5. У мэрии Еревана появится ИИ-двойник
  6. Ереван полностью перейдёт на электробусы
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. Папоян — инвесторам: приходите и стройте заводы

В пещере Арени нашли старейшую винодельню мира

Ավելի շատ նորություններ

  1. ՉԺՀ-ն աջակցում է ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումը