Սամվել Շահրամանյանը դատական պաշտպանության է դիմել՝ ընդդեմ «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍՆ և պատասխանատու այլ անձանց, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Պահանջելու ենք հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները»,- նշել է նա։


























