ՌԴ-ում ապրած մարդը ինչ է հասկանում՝ «հայավարին» որն է. խմիչք ու ծխախոտ տալով՝ քվե են ստացել. Ղևոնդյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՌԴ-ում ապրած մարդը ինչ է հասկանում՝ «հայավարին» որն է. խմիչք ու ծխախոտ տալով՝ քվե են ստացել. Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, «Հայկական Ժամանակի»-ի հետ զրույցում անդրադառնալով «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀՀ-ում իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով կալանավորված Սամվել Կարապետյանի եղբոր տղայի՝ Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե «մեր ձևով» արտահայտությունը նշանակում է «հայավարի», ասում է՝ չի հասկանում, թե ամբողջ մանկությունն ու պատանեկությունը Ռուսաստանում անցկացրած մարդն ի՞նչ է հասկանում «հայավարի» ասելով, որն է «հայավարին»՝ ըստ նրա: Եթե «հայավարին» Արա Աբրահամյանի պես է, ապա այն բացարձակապես կապ չունի այսօրվա Հայաստանի և իրական հայավարիի հետ:

Ըստ Ղևոնդյանի՝ իրականում Կարապետյանները ճիշտ են ասում, որ ապաքաղաքական ուժ է ստեղծվում, որը ռեալ քաղաքականության, քաղաքական գործընթացների տրամաբանության հետ որևէ առնչություն չունի: Այս ուժի ընդհանուր տրամաբանությունը, քաղաքագետի խոսքով, հետևյալն է՝ լինել մի կենտրոն, որն ունի գումար, և որը ցույց է տալիս իր վարքագծով, որ ռուսական ազդեցության ջատագովն է ՀՀ-ում և իր շուրջ համախմբում է մարդկանց, որոնք ցանկանում են, որ ՀՀ-ն վերադառնա ՌԴ ազդեցության գոտի:

Անդրադառնալով «Տաշիր գրուպ» ընկերության կողմից ՀՀ համայնքներում դպրոցականներին պայուսակներ բաժանելուն՝ Ռոբերտ Ղևոնդյանը նկատում է՝ դա գործողություն է, որը վերաբերում է Հայաստանի անցյալին. ակնհայտորեն ՀՀ-ում տարիներ շարունակ փոքր բարեգործություններ են արել, լավագույն դեպքերում՝ փողոցներ նորոգել, այլ դեպքերում հարբեցողներին նվիրել են խմիչք, ծխողներին՝ ծխախոտ, մնացած դեպքերում՝ 5, 10 հազար դրամ, և դրա դիմաց մարդիկ գնացել և իրենց քվեն տվել են այդ «նվիրողներին»:

Ըստ Ղևոնդյանի՝ նույն տրամաբանության մեջ է փորձում գործել նաև Սամվել Կարապետյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր որոշ ուժերի և գործիչների այն հայտարարություններին, թե պիտի ընդդիմությունը կոնսոլիդացվի Եկեղեցու պաշտպանության օրակարգի շուրջ, և արձագանքելով հարցին, թե Եկեղեցին նախընտրական և ընտրական տրամաբանության մեջ կօգտագործվի՞, Ղևոնդյանն ասում է՝ ընդդիմությունը «պարազիտանում» է նման երևույթների վրա և փորձում քաղաքական դիվիդենտներ հավաքել, իսկ Եկեղեցու վերնախավը տրվել է այդ գայթակղությանը:

Խոսելով ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների մասին՝ Ռոբերտ Ղևոնդյանը ասում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ էին տալիս գնալ թոշակի և թողնել, որ իր հետևորդները՝ «ժառանգորդները»՝ հավանաբար Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, գործընթացներին մասնակցեն, որովհետև Տեր-Պետրոսյանը բավականին տարակուսելի հայտարարություններով է հանդես գալիս: Զրուցակցի նկատառմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը եթե իսկապես լսի այս կոչը և այլևս հանրային գործունեություն չծավալի, իր «ժառանգորդները» ուղղակի խայտառակ են լինելու, որովհետև նրանց արտահայտած մտքերը լուրջ չեն. «Այն ՀԱԿ-ը, որի մասին մենք գիտեինք, այլևս գոյություն չունի»:

Ըստ Ղևոնդյանի՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական պատկերը քիչ թե շատ տեսանելի է: Նրա կարծիքով՝ հիմնական ուժերը, որոնք մրցակցելու են, մի կողմից իշխանություն կազմող ուժն է՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, կլինեն արևմտյան թևի որոշ և ռուսական թևի ներկայացուցիչներ, որի հիմնական կենտրոնը կլինի Սամվել Կարապետյանը. «Գուցե Քոչարյանի ուժի հետ դաշինքով և մեկ այլ թև կլինի ՀԱԿ-ը «Հանրապետական» կուսակցության և «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ միասին:

Աղբյուր՝ «Հայկական Ժամանակ»

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  4. В Ереванской опере откроют новый концертный зал
  5. У мэрии Еревана появится ИИ-двойник
  6. Ереван полностью перейдёт на электробусы
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. Папоян — инвесторам: приходите и стройте заводы

В пещере Арени нашли старейшую винодельню мира

Ավելի շատ նորություններ

  1. ՌԴ-ում ապրած մարդը ինչ է հասկանում՝ «հայավարին» որն է. խմիչք ու ծխախոտ տալով՝ քվե են ստացել. Ղևոնդյան