Պետական աջակցությամբ՝ ՍՉԱՄ-ը նոր տեխնոլոգիական մակարդակում. Պապոյանն այցելել է դիտարկելու նոր լաբորատոր սարքավորումները — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Պետական աջակցությամբ՝ ՍՉԱՄ-ը նոր տեխնոլոգիական մակարդակում. Պապոյանն այցելել է դիտարկելու նոր լաբորատոր սարքավորումները

Պետական աջակցությամբ՝ ՍՉԱՄ-ը նոր տեխնոլոգիական մակարդակում. Պապոյանն այցելել է դիտարկելու նոր լաբորատոր սարքավորումները

 Օգոստոսի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ՝ ծանոթանալու պետական աջակցությամբ ձեռք բերված նոր շարժական լաբորատորիաների և ժամանակակից սարքավորումների հնարավորություններին։

Միջոցառման շրջանակներում մատակարարվել են․
• Խաղալիքների փորձարկման սարքեր՝ սանիտարաքիմիական ցուցանիշների և ռադիոնուկլիդների որոշման համար,
• Հոսանքի և լարման տրանսֆորմատորների ստուգաչափման սարքավորում, որը նախկինում Հայաստանում բացակայում էր,
• 3 շարժական լաբորատորիա՝ նմուշային չափանոթներով, հեղուկացված գազի մաստերմետրով և այլ չափման միջոցներով,
• 2 կշռաստուգաչափման շարժական լաբորատորիա՝ մինչև 33 տոննա նմուշային կշռաքարերով, որոնք հնարավորություն են տալիս ստուգաչափել ավելի քան 100 տոննա կշռման հնարավորություն ունեցող ավտոկշեռքներ և երկաթուղային կշեռքներ։

Նախարարը ՍՉԱՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի ուղեկցությամբ շրջել է լաբորատորիաներում և ծանոթացել նոր սարքավորումներին։
 «Պետության կողմից ներդրված այս սարքավորումներն ու լաբորատորիաները կարևոր քայլ են մեր երկրի որակի ենթակառուցվածքների զարգացման գործում։ Դրանք ոչ միայն հնարավորություն կտան ապահովել փորձաքննությունների և ստուգաչափումների առավել բարձր ճշգրտություն, որը մինչ օրս հնարավոր չէր իրականացնել, այլև կնպաստեն արտադրանքի մրցունակության աճին և արտահանման խթանմանը», – նշել է նախարար Գևորգ Պապոյանը։

Պետական աջակցությամբ՝ ՍՉԱՄ-ը նոր տեխնոլոգիական մակարդակում. Պապոյանն այցելել է դիտարկելու նոր լաբորատոր սարքավորումները
Պետական աջակցությամբ՝ ՍՉԱՄ-ը նոր տեխնոլոգիական մակարդակում. Պապոյանն այցելել է դիտարկելու նոր լաբորատոր սարքավորումները

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Պետական աջակցությամբ՝ ՍՉԱՄ-ը նոր տեխնոլոգիական մակարդակում. Պապոյանն այցելել է դիտարկելու նոր լաբորատոր սարքավորումները