«Մեր ձևով» նշանակում է՝ հայավարի, այսինքն՝ պատվով, աշխատասիրությամբ և խելքով. Կարապետյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

«Մեր ձևով» նշանակում է՝ հայավարի, այսինքն՝ պատվով, աշխատասիրությամբ և խելքով. Կարապետյան

«Մեր ձևով» նշանակում է՝ հայավարի, այսինքն՝ պատվով, աշխատասիրությամբ և խելքով. Կարապետյան

Սամվել Կարապետյանի եղբորորդին` Նարեկ Կարապետյանը հայտարարել է «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին, որը կհամակարգի ինքը։

«Շարժումը մարդկանց ապաքաղաքական կամավոր միավորում է, որոնք պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակին։ Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ, որոնք կարող են աշխատանքից ազատ ժամանակ մասնակցել շարժմանը։ Այն գործելու է 5 ուղղությամբ՝ 5 աշխատանքային խմբի միջոցով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասնել է «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

Կամավորական շարժման ստեղծումից հետո հաջորդ փուլը կուսակցության ստեղծումն է՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով։  Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ դաշտում չկա որևէ քաղաքական ուժ, որը կարտացոլի իրենց գաղափարները։

Միլիարդատեր գործարարի եղբորորդին նաև բացատրել է «մեր ձևով» արտահայտության իմաստը։ «Մեր ձևով» նշանակում է՝ հայավարի, այսինքն՝ պատվով, աշխատասիրությամբ և խելքով։ «Մեր ձևով» նշանակում է՝ արժանապատվությամբ, այսինքն՝ հանուն մեր երեխաների իրական ու բարեկեցիկ ապագայի, ու մենք ինչ անենք, անելու ենք «մեր ձևով»,- նշել է Կարապետյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  4. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  5. В Ереванской опере откроют новый концертный зал
  6. У мэрии Еревана появится ИИ-двойник
  7. Ереван полностью перейдёт на электробусы
  8. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Папоян — инвесторам: приходите и стройте заводы

Ավելի շատ նորություններ

  1. «Մեր ձևով» նշանակում է՝ հայավարի, այսինքն՝ պատվով, աշխատասիրությամբ և խելքով. Կարապետյան