Դատարկ դհոլները շարունակում են դատարկ մնալ, իսկ ՀՀ կառավարությունն ու մեր թիմը հետևողականորեն առաջ է տանելու ՀՀ պետական շահերը. Թորոսյան

ՀՀ կառավարության կողմից հրապարակված Հայաստան-ԱՄՆ համագործակցության նոր հուշագրերը կրկին ակտիվացրել են ընդդիմադիր շրջանակների քննադատական արձագանքները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վերոհիշյալ քննադատություններին.
«Ժամանակին մի ընդդիմադիր կար, որին այդ ժամանակվա իշխանությունները «դատարկ դհոլ» էին կարգել։ Հիմա գրեթե ամբողջ ընդդիմությունն է դարձել «դատարկ դհոլ», այդ թվում նախկինում ուրիշին նման կերպ «կարգածները»։
Կառավարությունը հրապարակել է ՀՀ-ԱՄՆ հուշագրերը, որինք ի զարմանս այդ բոլոր դատարկ դհոլների բխում են ՀՀ պետական շահերից, ինչպես նախկինում հրապարակված Խաղաղության համաձայնագիրը և ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ արձանագրությունները։
Փաստն այն է, որ այդ դատարկ դհոլները այդպես էլ «լիքը» կամ բովանդակային չեն դառնա, իսկ կառավարությունը և մեր քաղաքական թիմը հետևողականորեն առաջ է տանելու ՀՀ պետական շահերը»։

























