Ասում են՝ ապաքաղաքական շարժում են ստեղծել, բայց ընտրություններին են մասնակցում. Հակոբյան

Սամվել Կարապետյանի կողմից նախաձեռնված նոր շարժումը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին։ Միևնույն ժամանակ նախաձեռնողների խոսքով դա «ապաքաղաքական» շարժում է:
Ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով այս գործընթացին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շեշտելով շարժման ռազմավարության հակասականությունը։
«Սամվել Կարապետյանենք ասում են, որ ապաքաղաքական շարժում են ստեղծել, որով, սակայն կմասնակցեն ընտրություններին)) Գիտենք, որ շատ փող ունեք, բայց արժի՞ PR-ի համար փող տալ ու սենց քառակուսի ռազմավարւթյուն ունենալ»,- գրել է նա։

























