Պետբյուջեն ծախսվում է, ինչպես ցանկացած ընտանեկան բյուջե, լինում է անարդյունավետ ծախս, անորակ գնում. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Պետբյուջեն ծախսվում է, ինչպես ցանկացած ընտանեկան բյուջե, լինում է անարդյունավետ ծախս, անորակ գնում. Փաշինյան

Պետական բյուջեն ծախսվում է այնքան էֆեկտիվ, ինչքան մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն: Ոչ մի տարբերություն չկա:

Այս մասին Կառավարության օգոստոսի 28-ի նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո՛, պետական բյուջեն մեծ մարմին է․ այնտեղ լինում է և՛ անարդյունավետ ծախս, և՛ անորակ պետական գնում: Լինում է՝ ասում են՝ «վա՜յ, տեսեք պետությունը…», շատ լավ, ճիշտ են ասում, ոչ մի բան, մենք դրա դեմ պայքարում ենք, դա է մեր հիմնական հոգսը: Դե, եկեք գնանք տեսնենք, որ մենք գնում ենք շուկա, քանի՞ դեպք է լինում, որ մեր ընտանիքի անդամներից մեկը բերում է, ասում ենք՝ այս ի՞նչ ձմերուկ ես բերել, այս ի՞նչ «помидор» ես բերել, այս հավից հոտ է գալիս, կարագը կծված է: Եղե՞լ է, կա՞ն մեր ընտանիքներում նման դեպքեր: Իհարկե կան: Եզակի՞ են այդ դեպքերը: Իհարկե եզակի չեն»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, որ «այդ կծված կարագ առնող մարդը գալիս է աշխատանքի Կառավարություն, ինքը նույն մարդն է»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նման կենցաղային օրինակներով ցանկանում է, որ բոլորը հասկանան այդ կապի խորությունը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  4. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  5. В Ереванской опере откроют новый концертный зал
  6. У мэрии Еревана появится ИИ-двойник
  7. Ереван полностью перейдёт на электробусы
  8. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Папоян — инвесторам: приходите и стройте заводы

Ավելի շատ նորություններ

  1. Պետբյուջեն ծախսվում է, ինչպես ցանկացած ընտանեկան բյուջե, լինում է անարդյունավետ ծախս, անորակ գնում. Փաշինյան