Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ալիև — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ալիև

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ալիև

«Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը, փաստացի, նախանշել է Հայաստանի հետ առճակատման ավարտը և փակուղուց դուրս գալը: Նրա խոսքով՝ Վաշինգոնում ստորագրված հռչակագիրը Հայաստանի համար անվտանգության և կայուն զարգացման երաշխիք է:

«Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի կարևորությունն այն է, որ երկու կողմն էլ ճանաչում է միմյանց տարածքային ամբողջականությունը: Եվ մեր ապագա շփումները կպլանավորենք միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքի հիման վրա։ Եվ կրկին՝ սա ոչ թե իմ և Նիկոլ Փաշինյանի, այլ երկու պետությունների միջև համաձայնագիր է: Այնպես որ, եթե Հայաստանը չհարգի մեր տարածքային ամբողջականությունը, մենք նույն կերպ կվարվենք նրանց տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասել է Ալիևը:

Միևնույն ժամանակ, նա կրկնել է, թե ՀՀ Սահմանադրության մեջ դեռևս կա դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և խաղաղության պայմանագիրը կստորագրվի այն դեպքում, երբ այդ խոչընդոտը չեզոքացվի:

Խոսելով «Թրամփի ուղու» մասին՝ Ալիևը նշել է՝ այն մայրցամաքները կապող տրանսպորտային կարևոր օղակ կդառնա և սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար: Նա վստահություն է հայտնել, որ այժմ, երբ այդ երթուղին ստացել է Թրամփի անունը, այն կյանքի կկոչվի մոտ ապագայում:

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Մոսկվայի հետ հարաբերություններին, ընդգծելով, որ «Ազալ» ավիաընկերության քաղաքացիական ինքնաթիռի խոցումը չպետք է տեղի ունենար, դա ռուսական կողմի սխալի հետևանք էր: «Միջադեպին ռուս պաշտոնյաների արձագանքը մեծ հիասթափություն է առաջացրել Ադրբեջանում»,- ընդգծել է Ալիևը, նաև դժգոհել Ռուսաստանում գտնվող ադրբեջանցիների նկատմամբ բռնության կիրառումից։

«Մենք պատասխանատվություն չենք կրում հարաբերությունների վատթարացման համար։ Մենք կառուցողական արձագանք ենք տալիս, նաև երբեք չենք հանդուրժի մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի որևէ դրսևորում»,- նշել է Ալիևը։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Բաքուն աջակցում է Ուկրաինային և այդ երկրի տարածքային ամբողջականությանը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ալիև