Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ բարդ է կարգավորել. Թրամփ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ բարդ է կարգավորել. Թրամփ

Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ բարդ է կարգավորել. Թրամփ

Ռուս-ուկրաինական պատերազմը վերածվել է անձնային հակամարտության, և այն շատ բարդ է կարգավորել՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Տեսնենք՝ ինչ կլինի առաջիկա 2 շաբաթում: Բայց եթե նրանք չհանդիպեն, հետևանքներ կլինեն»,- Հարավային Կորեայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփը տեղեկացրել է, որ դեռևս չի քննարկել Ուկրաինայի համար անվտանգության հստակ երաշխիքների հարցը, սակայն դրանք պետք է տրամադրի եվրոպական կողմը, իսկ Վաշինգտոնը պատրաստ կլինի աջակցել։

Խոսելով Գազայի հատվածում իրավիճակից՝ Թրամփը կարծիք է հայտնել, թե հակամարտությունը «համոզիչ եզրահանգում» կստանա առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Հարցին՝ արդյոք տեղյա՞կ է, որ վերջին ժամերին իսրայելական ուժերը հարվածել են Գազայի հիվանդանոցներից մեկին, ինչի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է վիրավորվել և զոհվել, այդ թվում՝ լրագրողներ, Թրամփը պատասխանել է՝ գոհ չէ, որ նման բան է տեղի ունեցել:

«Այնուհանդերձ, ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդները պետք է վերադարձվեն»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Նա նաև մտահոգություն է հայտնել Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև լարվածության կապակցությամբ:

«Կաշխատենք այդ հարցով: Կարող ենք կողմերի միջև գագաթնաժողով անցկացնել»,- առաջարկել է ԱՄՆ նախագահը: Թրամփը հավելել է՝ կցանկանար, որ այս տարի ինքն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդը հանդիպեն։

Նա նշել է, որ հաճախ տարբեր հարցերով շփվում է Կիմ Չեն Ընի հետ: Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպման արդյունքներով Թրամփը նաև տեղեկացրել է, որ Վաշինգտոնին և Սեուլին հաջողվել է առևտրային գործարք կնքել:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ բարդ է կարգավորել. Թրամփ