Լափելուց բացի ի՞նչ եք արել ․․․ քթերիցդ է գալու, հատիկառհատիկ վերադարձվելու է. Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցում անդրադարձել է համայնքներում երկար տարիներ անլուծելի մնացած խնդիրներին՝ ասֆալտապատումից մինչև խմելու ջրի ապահովում։
Համայնքներում մի փոքր ասֆալտապատ ճանապարհ, ճանապարհի լուսավորություն կամ ջրամատակարարման խնդրի լուծում ու մարդկանց ուրախությանը չափ ու սահման չկա։
️Լոփո-լոփո խոսալուց լավ են։ 30 տարվա ընթացքում դժվա՞ր էր մի հատ փողոց սարքելը, դժվա՞ր էր մի հատ փողոց լուսավորելը, դժվա՞ր էր մարդկանց համար ամենատարրական խնդիրը՝ խմելու ջրի հարցը լուծե՞լը։
️Լափելուց բացի ի՞նչ եք արել ․․․ քթերիցդ է գալու, հատիկառհատիկ վերադարձվելու է։

























