ԱՄՆ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ հակասեմականության դեմ պայքարի վերաբերյալ մեկնաբանությունների համար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԱՄՆ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ հակասեմականության դեմ պայքարի վերաբերյալ մեկնաբանությունների համար

ԱՄՆ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ հակասեմականության դեմ պայքարի վերաբերյալ մեկնաբանությունների համար

Փարիզում ԱՄՆ դեսպան, ազգությամբ հրեա Չառլզ Քուշները (որի որդին՝ Ջարեդը, ամուսնացած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի հետ) նամակ է գրել նախագահ Էմանուել Մակրոնին, որում քննադատել է Ֆրանսիայի կառավարությանը՝ հակասեմականության աճի դեմ պայքարում, իր կարծիքով, ոչ բավարար արդյունավետ միջոցառումներ կիրառելու համար:

Քուշները նշել է, որ Ֆրանսիայում հրեաների նկատմամբ ատելությունն աճել է Գազայում պատերազմն սկսվելուց ի վեր: Wall Street Journal-ում հրապարակված նամակում դեսպանը կոչ է արել նախագահ Մակրոնին մեղմացնել Իսրայելի նկատմամբ իր քննադատությունը և ներկայացրել է հակասեմականության օրինակներ:

Դեսպանը նաև կոչ է արել վերանայել ֆրանսիական դպրոցների ուսումնական ծրագիրը, քանի որ, ըստ նրա, «երիտասարդ ֆրանսիացիների գրեթե կեսն ասում է, որ երբեք չի լսել Հոլոքոստի մասին»։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկուշաբթի՝ օգոստոսի 25-ին, ԱՄՆ դեսպանին կանչել է նախարարություն՝ հայտարարելով, որ նրա մեկնաբանություններն անընդունելի են, Քուշները խախտում է 1961 թվականի Վիեննայի կոնվենցիան, որը թույլ չի տալիս դեսպաններին միջամտել պետությունների ներքին գործերին։

Քուշների նամակը կրկնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները, որը նույնպես անցյալ շաբաթ նամակ էր գրել Մակրոնին՝ Ֆրանսիայի առաջնորդին մեղադրելով հակասեմականություն հրահրելու մեջ: Նախագահ Մակրոնը կոչ է անում միջազգային մակարդակով ճանաչել Պաղեստինի պետությունը և պատրաստվում է այդ քայլին դիմել սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. ԱՄՆ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ հակասեմականության դեմ պայքարի վերաբերյալ մեկնաբանությունների համար