Մշակութային կյանքը նաև մարզերում է. Անդրեասյանը լուսանկար է հրապարակել «Ֆեստիվառից» — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մշակութային կյանքը նաև մարզերում է. Անդրեասյանը լուսանկար է հրապարակել «Ֆեստիվառից»

Մշակութային կյանքը նաև մարզերում է. Անդրեասյանը լուսանկար է հրապարակել «Ֆեստիվառից»

Արտաշատն է՝ երեկվա «Ֆեստիվառին», ավելի քան 20 հազար հանդիսատեսով։ Բոլորին սպասելու ենք սեպտեմբերի 13-ին Հրազդանում և սեպտեմբերի 21-ին՝ Արմավիրում՝ «Ֆեստիվառի» հաջորդ համերգներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հրապարակելով լուսանկար զբոսաշրջային-երաժշտական փառատոնից:

«Բայց ոչ միայն. օգոստոսի 28-ին և 29-ին օպերային թատրոնը Ստեփանավանում է սկսում իր նոր խաղաշրջանը։

Ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է իր համերգները մարզերում. սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանավանի մշակույթի պալատում, սեպտեմբերի 3-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 10-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում, սեպտեմբերի 11-ին՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, սեպտեմբերի 13-ին՝ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական թատրոնում, սեպտեմբերի 14-ին՝ Սիսիանի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում:

Այս տարի Վանաձորում կմեկնարկի իր նոր խաղաշրջանը Ստանիսլավսկու թատրոնը՝ սեպտեմբերի 19-ին։ Սա դեռ ամենը չէ։

Մշակութային կյանքը նաև մարզերում է։ Ավելի ու ավելի շատ։

Ճամփորդեք Հայաստանով, բացահայտենք մեր չքնաղ երկիրը»,- գրել է Անդրեասյանը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Մշակութային կյանքը նաև մարզերում է. Անդրեասյանը լուսանկար է հրապարակել «Ֆեստիվառից»