Ձերբակալվել է «Հայփոստ»-ի տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը . ՔԿ

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Հայփոստ» ՓԲԸ տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանին։
Նա կասկածվում է Պետգույքի կառավարման կոմիտեում նախկինում զբաղեցրած պաշտոնի ընթացքում շուրջ 200 միլիոն դրամի ենթադրյալ չարաշահման գործով։


























