Լիբանանում մեկնարկել է պաղեստինցի զինյալների զինաթափման գործընթացը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Լիբանանում մեկնարկել է պաղեստինցի զինյալների զինաթափման գործընթացը

Լիբանանում մեկնարկել է պաղեստինցի զինյալների զինաթափման գործընթացը

Լիբանանում պաղեստինյան զինված խմբավորումները սկսել են իրենց զենքերը հանձնել իշխանություններին, հաղորդում է լիբանանյան LBC հեռուստաալիքը։

«Լիբանանը պաղեստինցի փախստականների ճամբարներում զենքի առգրավման գործընթացի առաջին փուլը մեկնարկել է Բեյրութի Բուրջ ալ Բարաջնե ճամբարում»,- հաղորդում է լրատվականը։

Այս քայլը 2025 թվականի մայիսի 21-ին կայացած լիբանանա-պաղեստինյան գագաթնաժողովի արդյունքներից է, որի ժամանակ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը վերահաստատեցին Լիբանանի ինքնիշխանությունը, պետական իշխանությունը և սպառազինության նկատմամբ բացառիկ վերահսկողության սկզբունքը»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի և Լիբանանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը ողջունել է կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը։

Օգոստոսի 5-ին Լիբանանի կառավարությունը դիմել էր զինված ուժերի հրամանատարությանը՝ կարգադրելով մշակել մի ծրագիր, որի համաձայն մինչև տարեվերջ միայն բանակի ձեռքին կմնա զենք։ Նախատեսվում է զինաթափել նաև «Հըզբոլլահ» շարժումը։

Աղբյուր՝ «1lurer.am»

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Լիբանանում մեկնարկել է պաղեստինցի զինյալների զինաթափման գործընթացը