Նյութական շահագրգռում՝ փոխարենը հավաքին պարտադիր մասնակցություն. երկու անձ կալանավորված է

Անձինք նյութապես շահագրգռել են ՀՀ մարզերի բնակիչներին՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով
Ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռել են ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ բնակիչների։ Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
«Քննչական կոմիտե»

























