Կկառուցվի ագրոդրոնների ուսուցման կենտրոն. նոր ծրագիր «Իմ քայլը» հիմնադրամի կողմից — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Կկառուցվի ագրոդրոնների ուսուցման կենտրոն. նոր ծրագիր «Իմ քայլը» հիմնադրամի կողմից

Կկառուցվի ագրոդրոնների ուսուցման կենտրոն. նոր ծրագիր «Իմ քայլը» հիմնադրամի կողմից

Ըստ «Իմ Քայլը» և «Իզմիրլյան» հիմնադրամների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի՝ Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Սիսիանի մասնաճյուղում կկառուցվի նորարարական ագրոդրոնների ուսուցման կենտրոն։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։

Ծրագրի նպատակն է կառուցել միջազգային չափորոշիչներին համապատասխան ագրոդրոնների կենտրոն` զարգացնելու խելացի գյուղատնտեսությունը` ընդգրկելով վերջինիս բոլոր ոլորտները:

«Կենտրոնում հնարավոր կլինի ուսումնական կարճաժամկետ ծրագրերով վերապատրաստվել թե՛ բուհերի ուսանողներին, թե՛ գործող ֆերմերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր պարզապես հետաքրքրված են ագրոդրոնների կիրառմամբ՝ գյուղատնտեսության արդիականացման նպատակով։

Դասավանդվող ծրագրերը մշակվելու են «Իմ Քայլը» հիմնադրամի և ՀԱԱՀ-ի համագործակցությամբ՝ տեղայնացնելով միջազգային առաջավոր փորձը։ Ուրախ ենք արձանագրել, որ այս համագործակցությամբ զարկ կտրվի մի կենտրոնի ստեղծման, որը ավանդական գյուղատնտեսությունից նորարարարական գյուղատնտեսություն անցման մի մեծ ու կարևոր քայլ է»,- հայտնում են հիմնադրամից։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Как Украина стала «Анти-Россией»
  4. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  5. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  6. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  7. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  8. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

В Ереванской опере откроют новый концертный зал

Ավելի շատ նորություններ

  1. Կկառուցվի ագրոդրոնների ուսուցման կենտրոն. նոր ծրագիր «Իմ քայլը» հիմնադրամի կողմից