Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ

Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ

Իրազեկում․ զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգևատրված անձինք պարտավոր են 2023 թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր,

զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ։

Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը:

Մինչև 2025 թվականի հունիսի 1-ը քննության հավաստագիր և բժշկական փաստաթղթեր չներկայացրած անձինք, օրենքով սահմանված կարգով, զենքը կարող են հանձնել քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց վաճառելու կամ պետական ռազմականացված կազմակերպություններին՝ նվիրելու նպատակով։

Վաճառքը պետք է իրականացվի քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով՝ առուվաճառքի պայմանագրի տեսքով՝ այդ մասին նախապես տեղեկացնելով զենքի հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան ստորաբաժանում։

Անձը զենքը կարող է նվիրել նաև ցանկացած պետական ռազմականացված կազմակերպության․ այս դեպքում նվիրատուն գրավոր ներկայացնում է այդ մասին, այնուհետև ընդունվում է ՀՀ կառավարության որոշում՝ գույք ընդունելու վերաբերյալ։»

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ