Կեղծ տեղեկատվություն՝ Հայաստանի դեմ. France 24-ը հերքել է Աննա Հակոբյանի կողմից իբր 3.4 միլիոն դոլարի յուրացում կատարելու լուրը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կեղծ տեղեկատվություն՝ Հայաստանի դեմ. France 24-ը հերքել է Աննա Հակոբյանի կողմից իբր 3.4 միլիոն դոլարի յուրացում կատարելու լուրը

Կեղծ տեղեկատվություն՝ Հայաստանի դեմ. France 24-ը հերքել է Աննա Հակոբյանի կողմից իբր 3.4 միլիոն դոլարի յուրացում կատարելու լուրը

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը հերքել է կեղծ էջերով տարածված լուրը, թե Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իբր 3.4 միլիոն դոլար է յուրացրել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար ստեղծված «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական հեռուստաալիքը թեմային անդրադարձել է այն լույսի ներքո, որ այն կայքը, որը տարածել է այդ լուրը, հոդվածներ է հրապարակել France 24-ի լրագրողների անունները օգտագործելով։ Հեռուստաընկերությունը շեշտում է, որ ՀՀ վարչապետի տիկնոջ մասին կեղծ հոդվածի հրապարակումից մեկ օր առաջ՝ օգոստոսի 12-ին ստեղծված Euleaks կայքը ընդհանուր առմամբ իր հոդվածներում օգտագործել է France 24-ի 6 լրագրողի անուն, որոնք, սակայն որևէ կապ չունեն այդ կայքի հետ։ Մասնավորապես, նշվում է, որ Աննա Հակոբյանի մասին կեղծ լուրը հրապարակվել է France 24-ի նախկին լրագրող Ջեյմս Կրիդոնի անունից։

France 24-ն ընդգծում է, որ Euleaks կայքը կեղծ լրատվական հարթակ է, որը ստեղծվել է բոլորովին վերջերս։ Ըստ հեռուստաընկերության՝ այդ կայքի դոմեյնի տվյալները ցույց են տալիս, որ այն բացվել է օգոստոսի 12-ին՝ ՀՀ վարչապետի տիկնոջ մասին կեղծ հոդվածի հրապարակումից մեկ օր առաջ։ Նշվում է, որ այդ կայքում հրապարակվել են միջազգային նորությունների տասնյակ հոդվածներ անգլերենով, որոնք, ամենայն հավանականությամբ, ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։

Ֆրանսիական հեռուստաընկերությունը նաև կապ է հաստատել Transparency International կազմակերպության հայկական մասնաճյուղի հետ, որտեղից նշել են, որ ՀՀ վարչապետի տիկնոջ մասին հոդվածում ներկայացված պնդումները հաստատող որևէ տեղեկություն չունեն։

Euleaks կայքը այսպես կոչված կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ իր պնդումները վերագրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանին, որը, սակայն, ավելի ուշ պարզաբանմամբ է հանդես եկել ու հայտարարել, որ ինքը երբևէ չի արել նման հայտարարություններ, որոնք իրեն վերագրել է այդ կայքը։

Ֆրանսիական հեռուստաալիքը եզրակացնում է, որ վերը նշված հոդվածը Հայաստանի դեմ տեղեկատվական արշավի հերթական դրսևորումներից է՝ հիշեցնելով, որ վերջերս Courrier France 24 կեղծ կայքը տեղեկատվություն էր տարածել, թե իբր Ֆրանսիան պատրաստվում է միջուկային թափոններ տեղափոխել Հայաստան։

Կեղծ տեղեկատվություն՝ Հայաստանի դեմ. France 24-ը հերքել է Աննա Հակոբյանի կողմից իբր 3.4 միլիոն դոլարի յուրացում կատարելու լուրը

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Կեղծ տեղեկատվություն՝ Հայաստանի դեմ. France 24-ը հերքել է Աննա Հակոբյանի կողմից իբր 3.4 միլիոն դոլարի յուրացում կատարելու լուրը