Օրենքի առաջ բոլորը հավասար են: Տասնամյակներ շարունակ որոշ շրջանակներ սովոր են եղել ապրել այն տրամաբանությամբ, որ իրենց համար կան առանձին կանոններ։ Արտյոմ Կարապետյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Օրենքի առաջ բոլորը հավասար են: Տասնամյակներ շարունակ որոշ շրջանակներ սովոր են եղել ապրել այն տրամաբանությամբ, որ իրենց համար կան առանձին կանոններ։ Արտյոմ Կարապետյան

Օրենքի առաջ բոլորը հավասար են: Տասնամյակներ շարունակ որոշ շրջանակներ սովոր են եղել ապրել այն տրամաբանությամբ, որ իրենց համար կան առանձին կանոններ։ Արտյոմ Կարապետյան

Երևանում կա օրենքի գերակայություն։ Եվ դա վերաբերում է բոլորին՝ անկախ ազգանունից, քաղաքական կապերից, բիզնեսի չափից կամ հանրային ճանաչումից։

Հենց այդ պատճառով էլ տարօրինակ է «Պրեգոմեշ» խանութ-սրահի ցուցափեղկին առանց թույլտվության տեղադրված գովազդային տարրի շուրջ ստեղծված աղմուկն ու թեման քաղաքականացնելու փորձերը։ Քաղաքապետարանի արձագանքը պայմանավորված է եղել բացառապես օրենքի պահանջներով։ Տվյալ գովազդային տարրի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն չի ստացվել, հետևաբար արձանագրվել է ընթացակարգային խախտում։

Ընդ որում՝ խոսքը մի տնտեսվարողի մասին է, որը քաջատեղյակ է գործող կարգավորումներին։ Սա առաջին դեպքը չէ, երբ առանց թույլտվության տեղադրվում են տարրեր, և քաղաքապետարանի մասնագետները կապ են հաստատում և ներկայացնում անհրաժեշտ ընթացակարգերը: Խախտման վերաբերյալ ահազանգ է ստացվել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։ Նման ահազանգեր քաղաքապետարանը ստանում է ամեն օր և արձագանքում դրանց՝ անկախ նրանից, թե ով է տնտեսվարողը կամ ում է պատկանում բիզնեսը։

Թեմային կրոնական կամ հոգևոր ենթատեքստ հաղորդելու փորձերը ևս անհիմն են։ Խոսքը  եկեղեցու, կրոնական կառույցի կամ հավատքի խորհրդանիշի մասին չէ, այլ առանց թույլտվության տեղադրված գովազդային տարրի մասին, որի նկատմամբ կիրառվել է նույն մոտեցումը, որը կիրառվում է նման բոլոր դեպքերում: 

Տասնամյակներ շարունակ որոշ շրջանակներ սովոր են եղել ապրել այն տրամաբանությամբ, որ իրենց համար կան առանձին կանոններ։ Այդ ժամանակներն անցել են, բոլորը հավասար են օրենքի առաջ։ 

Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյան

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Օրենքի առաջ բոլորը հավասար են: Տասնամյակներ շարունակ որոշ շրջանակներ սովոր են եղել ապրել այն տրամաբանությամբ, որ իրենց համար կան առանձին կանոններ։ Արտյոմ Կարապետյան