Հայ և լեհ գործարարների բանակցությունների արդյունքում հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հայ և լեհ գործարարների բանակցությունների արդյունքում հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան

Հայ և լեհ գործարարների բանակցությունների արդյունքում հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան

Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման նոր շուկաներ։

Երևանում կայացավ հայ-լեհական գործարար համաժողովը, որի շրջանակում քննարկվեցին հայկական արտադրանքը մասնավորապես Լեհաստան արտահանելու հնարավորությունները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում լեհական «HAYWAY GROUP» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արթուր Լևանդովսկին հայտնեց, որ հայ և լեհ գործարարների միջև տեղի են ունեցել գործնական շփումներ, որոնք նպաստելու են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանը։

«Այս պահին ընթանում են բանակցություններ, և գործնական քայլերից մեկն էլ լինելու այն, որ հունիսի վերջին հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան։ Աշխատանքներ են ընթանում, որպեսզի ձեռք բերվեն համապատասխան սերտիֆիկատներ և ապրանքները հնարավորինս շուտ արտահանվեն Լեհաստան։ Սկսելու ենք ծիրանի արտահանումից»,- ասաց Լևանդովսկին։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանը սահմանափակումներ էր կիրառել հայկական մրգերի, այդ թվում՝ ծիրանի ներմուծման վրա։ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների և արգելքների ֆոնին Եվրամիությունն արդեն հայտարարել է Հայաստանին աջակցության փաթեթ նախապատրաստելու մասին, որի շրջանակում Հայաստանը 50 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կստանա, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։ 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Հայ և լեհ գործարարների բանակցությունների արդյունքում հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան