Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ. Նարենդրա Մոդի

Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։
Վերահաստատված մանդատն արտացոլում է Հայաստանի ժողովրդի հարատև վստահությունն ու հավատը Ձեր առաջնորդության և տեսլականի նկատմամբ։
Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու նպատակով:

























