Հերքում․ ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հերքում․ ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ

Հերքում․ ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ
Հերքում․ ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն այսօր՝ Կենտրոնական ընտրական հաննձաժողովում իր ասուլիսի ժամանակ, պարզաբանել է, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի փողոց, տուն 82 հասցեում Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ։ Այս մասին տեղեկացնում են ՄՔԾ-ից:

Նշենք, որ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կապ է հաստատվել քաղաքացու հետ: Վերջինիս ներկայացվել է բնակչության պետական ռեգիստրում փաստացի և մշտական հաշվառման կարգը։ Նրան նաև պարզաբանվել է, որ Ազգային ժողովի ընտրությունների ընտրացուցակում կարող են ընդգրկվել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Միաժամանակ տեղեկացվել է, որ նշված հասցեում հաշվառված անձանց, ինչպես նաև հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ։

ՆԳ նախարարությունը հորդորում է չտարածել մանիպուլացնող տեղեկություններ և հրապարակել միայն ճշտված տեղեկատվություն։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Հերքում․ ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ