Մեկընդմիշտ հիշե՛ք՝ ոչ մեկին թույլ չենք տալու Հայաստանը դարձնել գուբերնիա, իսկ հայ մարդուն՝ ստրուկ. Արուսյակ Մանավազյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մեկընդմիշտ հիշե՛ք՝ ոչ մեկին թույլ չենք տալու Հայաստանը դարձնել գուբերնիա, իսկ հայ մարդուն՝ ստրուկ. Արուսյակ Մանավազյան

Մեկընդմիշտ հիշե՛ք՝ ոչ մեկին թույլ չենք տալու Հայաստանը դարձնել գուբերնիա, իսկ հայ մարդուն՝ ստրուկ. Արուսյակ  Մանավազյան

Հունիսի 7-ին ժողովուրդը պետք է վերջնականապես մերժի ու քաղաքական աղբանոցը նետի սեփական երկիրը գուբերնիա սարքելու երազանքով ապրողներին:

Տեսեք՝ ինչ է ասում. «Կես քայլ չեմ անի առանց ռուսի ասելու, ռուսն է թելադրում»...։ Երբ մենք մեր հայրենակիցներին զգուշացնում էինք, թե իրականում ում և ինչ շահերի են ծառայում այս բոլոր «վարդանիկները», շատերը թերահավատորեն էին մոտենում։ Հիմա արդեն դիմակները պատռված են, ու ամեն ինչ ավելի քան հստակ է. Վարդանիկն ու իրեն ձայն տված, իր թիկունքին կանգնած ուժերը ոչ թե քաղաքական ընդդիմադիրներ են, այլ Հայաստանի ինքնիշխանության ու պետականության դեմ բացահայտ գործող տարրեր։

Սա վաղուց արդեն քաղաքականություն կամ այլախոհություն չէ։ Սա սեփական երկրի անկախությունը, ինքնիշխանությունն ու Սահմանադրությունը օտարի կրնկի տակ դնելու, սեփական հայրենիքը վաճառքի հանելու ստոր պատրաստակամություն է հանուն իշխանության հասնելու հիվանդագին մոլուցքի։

Մեկընդմիշտ հիշե՛ք՝ ոչ մեկին թույլ չենք տալու Հայաստանը դարձնել գուբերնիա, իսկ հայ մարդուն՝ ստրուկ։ Հունիսի 7-ը այս դավադիր ուժերի վերջին հույսն է, և մեր ժողովուրդը պիտի միանշանակ, հուժկու հարվածով և անդառնալիորեն դուրս նետի այս տեսակին հայաստանյան քաղաքական ու հանրային դաշտից։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Մեկընդմիշտ հիշե՛ք՝ ոչ մեկին թույլ չենք տալու Հայաստանը դարձնել գուբերնիա, իսկ հայ մարդուն՝ ստրուկ. Արուսյակ Մանավազյան