Իրականացվում է արտակարգ ռեժիմով հերթապահություն․ ՄԻՊ գրասենյակ. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Իրականացվում է արտակարգ ռեժիմով հերթապահություն․ ՄԻՊ գրասենյակ.

Իրականացվում է արտակարգ ռեժիմով հերթապահություն․ ՄԻՊ գրասենյակ.

Հունիսի 7-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Հայտնում են պաշտպանի գրասենյակից։

Պաշտպանի հանձնարարությամբ իրականացվում է արտակարգ ռեժիմով հերթապահություն՝ ընտրական գործընթացներին առնչվող մարդու իրավունքների հարցերով ստացվող բողոքների և ահազանգերի անհապաղ ընդունման, քննարկման, համապատասխան մարմիններին հասցեագրման և քաղաքացիների ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով։

Արտակարգ ռեժիմով գործում է նաև Պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա թեժ գիծը, որի միջոցով քաղաքացիներին տրամադրվում են խորհրդատվություն և անհրաժեշտ աջակցություն՝ իրենց ընտրական իրավունքների իրացման հետ կապված հարցերով։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են նաև զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում հրապարակվող՝ ընտրական գործընթացում մարդու իրավունքներին վերաբերող տեղեկությունները, որոնք ենթարկվում են մշտադիտարկման և ուսումնասիրության։

Ընտրական գործընթացում մարդու իրավունքներին առնչվող բողոքները, ահազանգերը և դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի միջոցով՝ զանգահարելով 116 կամ (096) 116 100 հեռախոսահամարներով։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Իրականացվում է արտակարգ ռեժիմով հերթապահություն․ ՄԻՊ գրասենյակ.