Արծրուն Մարգարյանի սպшնության գործով կրկին մեղшդրանք է առաջադրվել թիկնապահներին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Արծրուն Մարգարյանի սպшնության գործով կրկին մեղшդրանք է առաջադրվել թիկնապահներին

Արծրուն Մարգարյանի սպшնության գործով կրկին մեղшդրանք է առաջադրվել թիկնապահներին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 27-ին վերացրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և Արծրուն Մարգարյանի սպանության մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին 1999 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումները։

 

Որոշումները վերացվել են նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով Քննչական կոմիտեում իրականացված վարույթի արդյունքներով։

 

Հիշեցնենք, որ 1999 թվականին նախաքննության ընթացքում ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյաններին մեղադրանք էր առաջադրվել Արծրուն Մարգարյանի սպանության համար։ Հետագայում, սակայն, նախաքննության մարմինը հանգել էր այն եզրակացության, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել, իսկ Արծրուն Մարգարյանը, ըստ նախկին քննության վարկածի, իր թիկնապահների նկատմամբ մահափորձ կատարելուց հետո ինքնասպանություն է գործել։

 

Այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ սպանության մասով քրեական գործի վարույթը՝ կարճվել։

 

2025 թվականին նախաձեռնված նոր քրեական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են քրեական գործի նյութերը, իրականացվել են լրացուցիչ քննչական գործողություններ և նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

 

2026 թվականի մարտի 31-ին ստացված նոր դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Արծրուն Մարգարյանի կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային ծանր վնասվածքի հետևանքով նրա շարժունակությունը կտրուկ սահմանափակված կլիներ, և նա կարճ ժամանակ անց գործնականում չէր կարողանա կատարել որևէ նպատակային ու համակարգված գործողություն։

 

Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդպիսի վնասվածքի պայմաններում գործնականում անհավանական է եղել, որ Արծրուն Մարգարյանը կարողանար ինքնուրույն զենքն ուղղել գլխին և արձակել մահացու կրակոց։

 

Հաշվի առնելով, որ նոր ի հայտ եկած հանգամանքների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Արծրուն Մարգարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հետո չէր կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեին ինքնասպանության համար, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է 1999 թվականի սեպտեմբերի 20-ի համապատասխան որոշումները։

 

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Արծրուն Մարգարյանի սպшնության գործով կրկին մեղшդրանք է առաջադրվել թիկնապահներին