Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը եկեղեցու գործերը թողել աշխատում է Սամվել Կարապետյանի համար. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը եկեղեցու գործերը թողել աշխատում է Սամվել Կարապետյանի համար.

Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը եկեղեցու գործերը թողել աշխատում է Սամվել Կարապետյանի համար.

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, դեռ այս տարվա մարտի սկզբներին Մոսկվայի «Հայորդաց Տանը» (եկեղեցական կիրակնօրյա դպրոց) ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի սպասավոր Քերովբե քահանա Բարսեղյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ժողով, որին մասնակցել են նշված դպրոցի աշխատակիցներն ու այցելուները։

Ժողովի ընթացքում Քերովբե Բարսեղյանը ներկաներին հորդորել է ՌԴ-ում բնակվող և ՀՀ քաղաքացիություն ունեցողներին և նրանց հարազատներին մեկնել Հայաստան, մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին և ձայն տալ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

Այս համատեքստում, արդեն իսկ մայիսի 15-ին Հայաստան են ժամանել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամլո խոսնակ և Եզրաս Ներսիսյանի նախկին սիրուհի՝ Ալվարդ Նազարյանը և նրա դուստր՝ Էլվիրա Միրզոյանը և ընտրություններին մասնակցելու համար դիմումներ են ներկայացրել ՀՀ ՆԳՆ ՄՔԾ, իսկ թեմի գործավար Մարգարիտ Գևորգյանը և խոհարար Ալլա Մարգարյանը մայիսի վերջին ժամանել են Հայաստան, որպեսզի մասնակցեն հունիսի 3-ին կայանալիք «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին։

Բացի սա էլ Եզրաս Ներսիսյանը մայիսի 28-ին հանդիպելով իր թեմի քահանաների հետ, վերջիններիս հրահանգել է մեկնել ՀՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին աշխատանքներ կատարելու համար։

Եզրասը նաև պարտադրել է քահանաներին ընտրություններից հետո մնալ Հայաստանում մինչև նա չասի, իսկ ընդդիմացողներին սպառնացել է կարգալույծ անել։

«Անկախ Հայք» ֆեյսբուքյան էջից

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը եկեղեցու գործերը թողել աշխատում է Սամվել Կարապետյանի համար.