Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը

Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի օգոստոսի 14-ին տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2026 թվականի հունվարի 9-ին հանձնվել էին դատարան, որտեղ ներկայում ընթանում են հիմնական դատալսումները:

 

Սաշա Աֆյանի վերաբերյալ դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, դատախազը 2026 թվականի ապրիլի 27-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի կենտրոնում, այնուհետև ոստիկանության բաժնում խոշտանգման ենթարկված, սակայն ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով ապօրինի դատապարտված, իսկ հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի որդուն նույնպես տուժող ճանաչելու վերաբերյալ (նախկին Քրեական դատավարության օրենսգրքի տերմինաբանությամբ՝ մահացած տուժողի իրավահաջորդ):

 

Դատարանի կողմից հանրային մեղադրողի միջնորդությունը բավարարվել է. Սաշա Աֆյանի վերաբերյալ գործով Մուշեղ Սաղաթելյանի որդին ճանաչվել է տուժող:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը