Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով։

Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության վրա։

Բարձր ենք գնահատում մեր պետությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում։

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Լիահույս եմ, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ Հայաստան-Իտալիա հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել ու ընդլայնվել՝ ձեռք բերելով նոր որակ և բովանդակություն։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց»։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան