Սպանության սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի նկատմամբ դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում, կհայտարարվի հետախուզում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Սպանության սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի նկատմամբ դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում, կհայտարարվի հետախուզում

Սպանության սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի նկատմամբ դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում, կհայտարարվի հետախուզում
Սպանության սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի նկատմամբ դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում, կհայտարարվի հետախուզում

Դատախազը 2026 թվականի մայիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի՝ Մ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստում) և 211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, մի խումբ անձանց հետ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելը): Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, դիմակավորված հինգ անձինք «որսացել» են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային «live.1tv.am» կայքի ուղիղ եթերի ժամանակ հաղորդվող տվյալը (տեսանյութը) և տարածել սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։

2026 թվականի մայիսի 17-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

2026 թվականի հունիսի 1-ին միջնորդություն է ներկայացվել դատարան մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ Մ.Մ.-ն 2024 թվականից բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և, ըստ նախնական տվյալների, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ Մ.Մ.-ի նկատմամբ հետախուզում հայտարարելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Սպանության սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի նկատմամբ դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում, կհայտարարվի հետախուզում