Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք սովորել, զարգանալ, բացահայտել իր տաղանդներն ու երազանքները. Արսեն Թորոսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք սովորել, զարգանալ, բացահայտել իր տաղանդներն ու երազանքները. Արսեն Թորոսյան

Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք սովորել, զարգանալ, բացահայտել իր տաղանդներն ու երազանքները. Արսեն Թորոսյան

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ երեխաները մեր կյանքի ամենամեծ արժեքն են, մեր ապագայի հույսն ու ուժը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է մեծանալու սիրո և հոգատարության ապահով ու երջանիկ միջավայրում՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում կամ ինչ սոցիալական պայմաններում:

Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք սովորել, զարգանալ, բացահայտել իր տաղանդներն ու երազանքները։ Այդ նպատակով պետությունը շարունակում է ներդրումներ կատարել կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում՝ ընդլայնելով նրանց համար հասանելի հնարավորությունները։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։ Մենք շարունակում ենք զարգացնել այն ծառայություններն ու ծրագրերը, որոնք աջակցում են առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող և սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներում ապրող երեխաներին՝ ապահովելով նրանց իրավունքների լիարժեք իրացումն ու կյանքի որակի բարելավումը։

Համոզված եմ, որ ամենաերջանիկ երեխան այն երեխան է, որը մեծանում է ընտանիքում՝ շրջապատված սիրով, խնամքով և աջակցությամբ։ Այդ պատճառով շարունակաբար զարգացվում են ընտանիքակենտրոն ծառայությունները, որպեսզի անհրաժեշտ աջակցությունը հասնի յուրաքանչյուր ընտանիքի ժամանակին և արդյունավետ կերպով։

Սիրելի´ երեխաներ, ձեր ժպիտը, հաջողություններն ու երազանքները մեր երկրի ապագան են։ Մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, ջերմություն և բազմաթիվ հաջողություններ։

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք սովորել, զարգանալ, բացահայտել իր տաղանդներն ու երազանքները. Արսեն Թորոսյան