Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսեց, թե ինչ ասվեց Հայաստանի մասին, որի ժողովուրդն է միակ իրավասուն որոշելու և ընտրելու իր երկրի ապագան. Վլադիմիր Զելենսկի

Ռուսաստանն այժմ շատ ավելի բացահայտ է սպառնում հարևան այլ երկրներին, քան նախկինում։ Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսեց, թե ինչ ասվեց Հայաստանի մասին, որի ժողովուրդն է միակ իրավասուն որոշելու և ընտրելու իր երկրի ապագան։ Այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ։
Ոչ ոք չպետք է մնա առանց աջակցության. Եվրոպան իրավունք չունի կորցնելու իր ժողովուրդներից որևէ մեկին, իրավունք չունի որևէ երկիր թողնել անտեսված։ Հայաստանը պետք է աջակցություն ստանա։ Մոլդովան պետք է աջակցություն ստանա։ Բալթյան երկրները։ Ադրբեջանը պետք է աջակցություն ստանա։ Մենք պետք է ուղիներ գտնենք նաև Վրաստանի ժողովրդին աջակցելու համար, և սա համաեվրոպական խնդիր է։ Ոչ ոք չպետք է կորչի:



























