ԿԳՄՍ նախարարությունը հերքում է Մեծավանում դպրոցների փակման մասին տեղեկությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ԿԳՄՍ նախարարությունը հերքում է Մեծավանում դպրոցների փակման մասին տեղեկությունը

ԿԳՄՍ նախարարությունը հերքում է Մեծավանում դպրոցների փակման մասին տեղեկությունը
ԿԳՄՍ նախարարությունը հերքում է Մեծավանում դպրոցների փակման մասին տեղեկությունը

Ի պատասխան վերջին օրերին քարոզարշավի ընթացքում Նարեկ Կարապետյանի տարածած հայտարարության, թե իբրև Լոռու մարզի Մեծավան գյուղում գործել է 3 դպրոց, իսկ այսօր գործում է միայն մեկը, և համայնքի բնակիչները լքում են համայնքը, հայտնում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Մեծավան համայնքում երբևէ միաժամանակ երեք դպրոց չի գործել։ Գյուղի հին դպրոցներից մեկը բացվել է 1930-ական թվականներին և գործել է մինչև 1970-ական թվականները։ Դրա փակվելուց հետո բացվել է Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ՝ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այս երկու դպրոցներն էլ այժմ գործում են: Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 308 աշակերտ, թիվ 2-ում՝ 250 աշակերտ: 

Ավելին՝ ՀՀ Կառավարության «300 դպրոցի նորոգման, կառուցման և վերակառուցման» ծրագրի շրջանակում այժմ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի տեղակայման վայրում կառուցվում է մոտ 300 աշակերտի համար նախատեսված ժամանակակից, տիպային նոր դպրոց։ 

Կոչ ենք անում քաղաքական գործիչներին՝ զերծ մնալ ակնհայտ սուտ և չճշտված տեղեկություններ տարածելուց ու հանրությանը մոլորեցնելուց»,- նշվում է հայտարարության մեջ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. ԿԳՄՍ նախարարությունը հերքում է Մեծավանում դպրոցների փակման մասին տեղեկությունը