Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. վարչապետ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. վարչապետ

Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. վարչապետ
Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առիթով։

Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է, որն արդեն կրում է գործնական և ինստիտուցիոնալացված ռազմավարական գործընկերության բնույթ:

Առանձնահատուկ գոհունակությամբ եմ ընդգծում Ձեր գլխավորած պատվիրակության մասնակցությունը Երևանում անցկացված՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Մենք բարձր ենք գնահատում նաև տարածաշրջանային փոխգործակցությանն ուղղված Վրաստանի կառավարության և անձամբ Ձեր ջանքերը։

Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն, իսկ Ձեր երկրին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. վարչապետ