Հինգ համագյուղացու տվել է 15 հազարական դրամ․ Երևանում կայացած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք է բացահայտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հինգ համագյուղացու տվել է 15 հազարական դրամ․ Երևանում կայացած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք է բացահայտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 22-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդու հովանավորչությամբ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը նյութապես շահագրգռել է համագյուղացիներին՝ մասնակցել ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

 

«Պարզվել է, որ 36-ամյա գեղակերտցին հինգ համագյուղացու տվել է 15 հազարական դրամ։ Նույն օրը վեցն էլ հրավիրվել են Մարզային վարչություն, որտեղ իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հաստատել են օպերատիվ տեղեկության իսկությունը։

 

Հետագա գործողություններով քրեական ոստիկանները պարզել են, որ 36-ամյա գեղակերտցին, նույն անձի հովանավորչությամբ և նույն նպատակով, շահագրգռել է նաև այլ համագյուղացիների։

 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 23-ին կատարվել են խուզարկություններ։ Գեղակերտի 32-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է առանց փաստաթղթերի որսորդական հրացան, իսկ 34-ամյա մի գեղակերտցու տանը՝ կանեփանման զանգված։ 

 

Ծաղկալանջի բնակիչ 37-ամյա և Գեղակերտի բնակիչ 36-ամյա տղամարդիկ ձերբակալվել և ներկայացվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորման միջնորդությամբ։

 

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Հինգ համագյուղացու տվել է 15 հազարական դրամ․ Երևանում կայացած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք է բացահայտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ