Խուզարկություններ Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում. կա 5 ձերբակալված.

Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում:
Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
«Խուզարկություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Ձերբակալվել է հինգ անձ։
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

























