Քրեական ոստիկանները հայտնաբերել են Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձին

Մայիսի 1-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում զենքի գործադրմամբ միջադեպ էր եղել։
Ձեռնարկված միջոցառումներով ստացվել էր տեղեկություն, որ Արարատի մարզի բնակիչներ դեռևս չպարզված շարժառիթով ծրագրել են սպանել Բալահովիտ գյուղի մի բնակչի՝ Բալահովիտի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետին:
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների հետևողական և ծավալուն միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Արարատի մարզի 30-ամյա բնակիչը և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Վերջինս Տիգրան Մնացականյանն է՝ գործողությունը կատարողը:
Մեր տեղեկություններով՝ Բալահովիտի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետ Գևորգ Սարգսյանի նկատմամբ սպանության փորձ կատարած անձինք Հայաստան են ժամանել Բելառուսի Հանրապետությունից:

























