Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետև ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը․ վարչապետ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետև ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը․ վարչապետ

Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետև ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը․ վարչապետ

«Google-ի գոյության ողջ ընթացքում Google Maps-ը ինչքան գոյություն է ունեցել, այդ անունն այնտեղ է եղել, այլ բան, որ ոմանք նոր են դա նկատել»։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տիգրանաշենի վերաբերյալ լրագրողի հարցին։

«Ձեր հարցը հիմնված է երկու բազիսային դրույթի վրա, երկուսն էլ սուտ է։ Առաջին՝ որ Google-ում որևէ անուն է փոխվել։ Google-ի գոյության ողջ ընթացքում այդ անունը եղել է այդտեղ։ Սկսենք այդտեղից։ Ողջ ընթացքում։ Այսինքն՝ Google Maps-ը կամ Google Earth-ը ինչքան գոյություն է ունեցել, այդ անունն այդտեղ եղել է։ Այլ բան, որ ոմանք նոր են նկատել դրա մասին»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց՝ կան հարցեր և անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետև մենք ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը։

«Եթե որևէ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է, ոչ մեկը չի կարող ՀՀ ինքնիշխան տարածքից հրաժարվել․ սա պարզ թեմա չէ։

Որևէ պայմանավորվածություն, որևէ ռազմավարություն, որևէ հայեցակարգ այս պահի դրությամբ այս հարցի լուծման հետ կապված չկա։ Ես չեմ խոսում անկլավների թեմայի մասին, ես խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածքների վերադարձի մասին և սահմանազատման թեմայի հետ կապված, ես խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածքի մեր վերահսկողության ներքո վերադարձի մասին։ Եթե սահմանազատման ընթացքում, ինչպես կանոնակարգով նախատեսված է, որոշ օպտիմալացումներ կլինեն, կարող է և լինի և եթե լինի, կլինի բաց, հրապարակային և թափանցիկ։ Մի բան հստակ է և աներկբա․ սահմանազատման արդյունքներով ՀՀ տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է․ սա երկաթյա տրամաբանություն է»,- նշեց վարչապետը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետև ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը․ վարչապետ