Իրավիճակը կառավարելի է. Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Իրավիճակը կառավարելի է. Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան

Իրավիճակը կառավարելի է. Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան

«Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական գրություն չենք ստացել Հայաստանից ծաղիկների ժամանակավորապես արտահանման արգելքի մասին, այս պատճառով էլ չեմ կարող մեկնաբանել»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից մասնագետներ են եկել Հայաստան, որոնք կոնկրետ այդ ընկերություններում ուսումնասիրություններ են անցկացնում։ Դրանք, ըստ նախարարի, այն ընկերություններն են, որոնց մուտքը ՌԴ արգելված է, ու եթե դրական եզրակացություն լինի, ապա նրանց համար կբացվի արտահանման հնարավորությունը։

«Կարծում եմ՝ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են, իհարկե, չեմ բացառում, որ հայաստանյան որոշ ուժեր կան, որոնք փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները ՌԴ-ում խնդիրների առաջ կանգնեն: Մենք այդպիսի տեղեկատվություն պարբերաբար ստանում ենք: Բայց նաև զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել»,- ասել է նախարարը՝ մատնանշելով Wildberries-ի և Ozon-ի դեպքերը, որոնց խնդիրները, ըստ նրա, լուծվել են:

Գևորգ Պապոյանը վստահեցրել է՝ իրավիճակը կառավարելի է, և ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքներ են ընթանում. «Մեծ հաշվով խնդիրներ չենք ունենա»:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկող ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից ծաղիկների ներմուծման հարցում:

«Սկսած 2026 թվականի մայիսի 22-ից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից և Հայաստանից ծագող ծաղկային արտադրանքի ներմուծման վրա մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Իրավիճակը կառավարելի է. Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան