Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացումից չորս տարի անց արձանագրվել է շոշափելի աճ. ՀԾԿՀ հաշվետվությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացումից չորս տարի անց արձանագրվել է շոշափելի աճ. ՀԾԿՀ հաշվետվությունը

Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացումից չորս տարի անց արձանագրվել է շոշափելի աճ. ՀԾԿՀ հաշվետվությունը
Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացումից չորս տարի անց արձանագրվել է շոշափելի աճ. ՀԾԿՀ հաշվետվությունը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 19-ին հրավիրված նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ներկայացնելով 2025 թվականի գործունեության արդյունքները՝ նշել է, որ հաշվետու տարոին նշանավորվել է ինչպես օրենսդրական լրամշակումներով, այնպես էլ շուկայի կառուցվածքային զարգացումներով: Նրա խոսքով՝ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել են Ամերիկյան միջազգային զարգացման գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի և Համաշխարհային բանկի  մշակած «Էլեկտրաէներգետիկայի մասին» և «Վերականգնվող էներգետիկայի» և «էներգախնայողության մասին» օրենքների լրամշակված նախագծերը, որոնց վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրել է իր դիտողություններն ու առաջարկությունները:

Հաշվետու տարվա ընթացքում լրամշակվել են նաև էներգետիկայի բնագավառի կարգավորմանն ուղղված հիմնարար իրավական ակտերը՝ մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոնները, հաղորդման և բաշխման ցանցային կանոնները, գազամատակարարման համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկաները, լիցենզավորման կարգը և կարգավորվող ընկերությունների գնումների նկատմամբ պահանջները:

Բանախոսը նշել է, որ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացումից չորս տարի անց արձանագրվել է շոշափելի աճ: «Եթե 2022 թվականին ազատական հատվածի սպառումը կազմել էր ներքին սպառման 5.3 տոկոսը, ապա 2023 թվականին՝ 20.1 տոկոս, 2024 թվականին՝ 27.8 տոկոս, իսկ 2025 թվականին այն հասել է արդեն 33.2 տոկոսի: Միայն 2025 թվականին 6-10 կՎ լարման սպառողների շուրջ 474.5 միլիոն կիլովատ ժամ սպառման ծավալ մուտք է գործել ազատական շուկա»,- ընդգծել է Մեսրոպ Մեսրոպյանը:

2025 թվականին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների և պահեստավորման սակագները, սակայն սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել: Նույն իրավիճակն է պահպանվել նաև էլեկտրաէներգիայի և խմելու ջրի ոլորտներումգ տարվա ընթացքում հոսանքի, գազի և ջրի սակագները մնացել են անփոփոխ:

Վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել է 191 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 403 մեգավատ ընդհանուր հզորությամբ, 20-ը եղել են կառուցման փուլում՝ 38 մեգավատ հզորությամբ: Արևային էներգետիկայի ոլորտում գործել է 100 արևային էլեկտրակայան՝ 448 մեգավատ հզորությամբ, եւս 42-ը՝ կառուցման փուլում՝ 183 մեգավատ հզորությամբ: Բացի այդ, բաշխման ցանցին միացված ինքնավար արևային արտադրողների թիվը գերազանցել է 50 հազարը, նրանց ընդհանուր հզորությունը կազմել է 640 մեգավատ, իսկ ամսական աճը միջինը կազմել է 1520 մեգավատ:

Նշվել է, որ հեռահաղորդակցության ոլորտում նույնպես արձանագրվել է աճ: Շարժական կապի բաժանորդների թիվը 2025 թվականի տարեվերջին կազմել է 4,151,192՝ նախորդ տարվա համեմատ աճելով 66,792-ով: Շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 3,550,621՝ աճելով 8.9 տոկոսով: Հանրապետությունում գործում է ամրակցված կապի 202 լիցենզավորված օպերատոր, որոնցից 170-ը՝ մարզերում, 32-ը՝ Երևանում: Ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 624,985՝ աճելով 3.5 տոկոսով:

2025 թվականի ընթացքում հանձնաժողովը ստացել է 3460 դիմում -բողոք, որոնցից 1906-ը՝ գրավոր, 1554-ը՝ բանավոր:

Հաշվետու տարում հանձնաժողովի բյուջեն կազմել է 1 միլիարդ 190.2 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 միլիարդ 102,7 միլիոն դրամ, իսկ 88.5 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե: Միաժամանակ պետական բյուջե է փոխանցվել շուրջ 10.3 միլիարդ դրամ, որի հիմնական մասը՝ 9.7 միլիարդ դրամը, ձևավորվել է ռադիոհաճախականությունների օգտագործման և թույլտվությունների տրամադրման գծով մուտքերից: Լիցենզիայի տուրքերից մուտքագրվել է 380.23 միլիոն դրամ, իսկ իրավական ակտերի խախտումների համար կարգավորվող անձանց կողմից վճարվել է 227.4 միլիոն դրամ:

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացումից չորս տարի անց արձանագրվել է շոշափելի աճ. ՀԾԿՀ հաշվետվությունը