Հրապարակվել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները․ՀՌՀ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հրապարակվել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները․ՀՌՀ

Հրապարակվել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները․ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մայիսի 18-ին գումարել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝

1․ Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ:

2․ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցի՝ «Լայթ-հաբ» ՍՊԸ հայտի վարկանիշային քվեարկությունը։

Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիանա Դոխիկյանը ներկայացրեց Հանձնաժողովի իրականացրած տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը։

Նիստին ներկա էր նաև Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչ Րաֆֆի Էլիոթը:

Հարցի ներկայացումից հետո Հանձնաժողովը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 12-րդ մասի և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածների դրույթներով որոշեց հրապարակելտեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը՝ համաձայն N1 հավելվածի, և սահմանված կարգի պահպանման վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքները` համաձայն N2 հավելվածի:

Հաջորդիվ ամփոփվեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի արդյունքները։

Հանձնաժողովի անդամները փակ վարկանիշային քվեարկությամբ գնահատեցին մրցույթի միակ մասնակից «Լայթ-հաբ» ՍՊԸ-ին, որի ներկայացուցիչները ներկա չէին նիստին։ Մրցույթի արդյունքներով մասնակցին չհաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 32 միավոր (անցողիկը՝ 40-ն էր)։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Հրապարակվել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները․ՀՌՀ